Հայերեն   English   Русский  

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները կքննարկեն Իրանի խնդիրը


  
դիտումներ: 193

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը մտադիր է Հելսինկիում Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Հայկո Մաասի և Ժան-Իվ Լե Դրիանի, ինչպես նաև Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինինիի հետ քննարկել Իրանի խնդիրը: Գրում է Russian.rt.com-ը:

Այս մասին հաղորդագրություն տարածել է Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության կայքը:

«Մեր քննարկումները հիմնված կլինեն Իրանի վերաբերյալ G7- ի դրական բանակցությունների դինամիկայի վրա, քանի որ մենք ձգտում ենք նվազեցնել լարվածությունը», - հայտարարել է Ռաաբը:

Նա նշել է, որ «միջուկային համաձայնագիրը միակ համաձայնագիրն է, որը թույլ չի տալիս Իրանին ձեռք բերել միջուկային զենք»:

«Մենք կշարունակենք աշխատել միասին, որպեսզի Իրանը լիովին իրականացնի այդ համաձայնագիրը: Մեզ անհրաժեշտ է նաև լայնածավալ հնարավոր միջազգային օժանդակություն՝ Հորմուզի նեղուցում միջազգային նավարկության սպառնալիքների դեմ պայքարելու համար», - հավելել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը:

Ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին հայտարարել էր, որ իր երկիրը կողմ է Հորմուզի նեղուցում ռազմական ներկայության զսպման ապահովման համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: