Հայերեն   English   Русский  

Թուրքիայում նախկին նախարարները հերքել են իշխող կուսակցությունից դուրս գալու մասին լուրերը


  
դիտումներ: 148

Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգինարերի նախկին նախարար Նիհաթ Էրգյունը և կրթության նախկին նախարար

Հուսեին Չելիքը հերքել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (AKP-ԱԶԿ) դուրս գալու մասին լուրերը:

Նշենք, որ վերջին շրջանում թուրքական մամուլում լուրեր են տարածվում այս կամ այն բարձրաստիճան նախկին պաշտոնյաի` իշխող կուսակցության շարքերը լքելու և նոր ստեղծվելիք կուսակցությանն ադամակցելու մասին:

Աղբյուրի փոխանցմամբ` Նիհաթ Էրգյունը հերքել է նաև այն լուրը, որ պաշտոն է զբաղեցնելու Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի և նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի կողմից ստեղծվելիք կուսակցությունում:

«Նրանք, ովքեր պնդում են, թե դուրս եմ եկել կուսակցությունից, կարող են ճշգրիտ տեղեկություն ստանալ հենց կուսակցությունից (խմբ.` AKP)»,-ասել է նախկին նախարարը:

Կրթության նախկին նախարար Հուսեին Չելիքը ևս հայտնել է, որ իր կողմից կուսակցական շարքերը լքելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Պնդումներ կան, որ AKP-ից դուրս գալու որոշում է ընդունել նաև նախկին փոխվարչապետ Բեշիր Աթալայը, սակայն վերջինս դեռևս մեկնաբանությամբ հանդես չի եկել:

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Թուրքիայի նախկին փոխվարչապետ և արտգործնախարար Ալի Բաբաջանը պաշտոնապես հայտարարել էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (AKP-ԱԶԿ) դուրս գալու և նոր կուսակցություն հիմնելու մասին: Բաբաջանը հիմնավորման մեջ նշել էր, որ «գաղափարապես» և «հոգեպես» հեռացել է կուսակցությունից, ինչպես նաև ընդգծել, որ Թուրքիայի համար անհրաժեշտ է ապագայի բոլորովին նոր տեսլական: Նախկին փոխվարչապետին հաջորդեց նաև արդարադատության նախկին նախարար Սադուլլահ Էրգինը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: