Հայերեն   English   Русский  

Թուրքիան արտահանման և ներմուծման ծավալների անկում ունի


  
դիտումներ: 129

2019թ․ երկրորդ քառորդում Թուրքիայից արտահանվող և ներմուծվող ապրանքների ծավալները նվազել են։ «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության»

(OECD) հրապարակած զեկույցի համաձայն՝ նշված ժամանակաընթացքում արտահանման ծավալները նվազել են 5, իսկ ներմուծման ծավալները՝ 6․4 տոկոսով։

Նման ցուցանիշով Թուրքիան «Մեծ քսանյակի» («G20») երկրների շարքում առաջին շարքերում է։

Ներմուծման ծավալներն ամենից շատ նվազել են Անգլիայում (-12.6 տոկոս), Սաուդյան Արաբիայում (-11.5 տոկոս) և Արգենտինայում (-6.4 տոկոս)։

Արտահանման ծավալների անկման առումով առաջին տեղում Ռուսաստանն է (-7.4 տոկոս), երկրորդ տեղում՝ Անգլիան (-7․1 տոկոս), երրորդում՝ Չինաստանը (-5․3 տոկոս)։

Ընդհանուր առմամբ «Մեծ քսանյակի» երկրներում տարվա երկրորդ քառորդում արտահանման ծավալները միջինում նվազել են 1․9 տոկոսով, ներմուծման ծավալները՝ 0․9 տոկոսով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: