Երկու իրարամերժ համարյա հեքիաթային տեքստեր
Արա Գալոյան,Ֆբ գրառում
Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ՝ 16.1 տոկոս։․․․ Շինարարության աճ՝ 4.1 տոկոս, Առևտրի շրջանառության աճ՝ 9.1 տոկոս, Ծառայությունների աճ՝ 14.9 տոկոս, Միջին անվանական աշխատավարձի աճ՝ 8 տոկոս, Արտահանման աճ՝ 19.5 տոկոս:
Տեքստ 2․
«Այսօր մենք մոտավորապես 15 անգամ զիջում ենք աշխարհի առաջին տեղերը զբաղեցնող երկրներին մեկ շնչի հաշվով ստեղծված եկամտի տեսանկյունից, ունենք 8 անգամ ավելի ցածր արտադրողականություն, քան Եվրոպայի ցանկացած միջին երկիր, մենք ունենք առնվազն 2 անգամ ցածր արտադրողականություն, քան ԵԱՏՄ առաջատար պետությունները․․․»
Այս երկու տեքստերի հեղինակները մեր կառավարության 2 անդամներ են։ Տեքստերը պաշտոնապես հրապարակվել են համարյա միաժամանակ։ Գտեք տարբերությունները։