Հայերեն   English   Русский  

Մեքսիկական բարում 28 մարդու են սպանել


  
դիտումներ: 76

Անհայտ անձը 28 մարդու է գնդակահարել մեքսիկական բարում: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Վերակռուզ նահանգի գլխավոր դատախազ Խորխե Վինկլեր Օրտիզին: Գրում է Russian.rt.com-ը:

Վերջին տվյալներով՝ բարում իրականացված հրաձգությունից հետո 23 մարդ տեղում մահացել է, սակայն ստացված վնասվածքներից հիվանդանոցում մահացել է ևս 5 մարդ:

Բացի այդ, ևս ութ մարդ շարունակում է մնալ ամերիկյան հիվանդանոցներում: Բժիշկները նրանց վիճակը որպես ծանր են գնահատում:

Երկրի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը կարծում է, որ տեղի ունեցած միջադեպի մեջ մեղավոր են տեղական դատախազության ներկայացուցիչները, որոնք հուլիսին «ավազակներին» ազատ էին արձակել:

Այս պահին միջադեպի այլ մանրամասները բացակայում են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրազիլիայում հրաձգության հետևանքով 17 մարդ է զոհվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: