Հայերեն   English   Русский  

Վայոց Ձորում և Տավուշում կվերականգնվի երկու կարևոր ճանապարհահատված


  
դիտումներ: 1285

Վայոց ձորում և Տավուշում երկու ճանապարհահատվածի վերականգնման համար արդեն իսկ պայմանագիր է կնքվել։

Վայոց ձորի և Տավուշի մարզերում կվերականգնվի կենսական նշանակության ևս երկու ճանապարհահատված։ Հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Կվերականգնվեն Տավուշի մարզում Մ4-Գետահովիտ մոտ 1.4 կմ և Վայոց ձորի մարզում՝ Մ2-Գետափ մոտ 2.76 կմ երկարությամբ ճանապարհահատվածները։ Պայմանագիր է կնքվել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և շինարարական աշխատանքների մրցույթը շահած ընկերությունների միջև»,–նշված է հաղորդագրության մեջ։

Շինարարական աշխատանքները կմեկնարկեն արդեն առաջիկա օրերին։ Իսկ աշխատանքների ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 2020 թվականի ամռանը։

Ճանապարհները կվերականգնվեն ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում։

Հիշեցնենք, որ այս պահին պայթեցման աշխատանքներ են կատարվում Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: