Հայերեն   English   Русский  

Վթար Չելյաբինսկում. մեքենաներից մեկում ՀՀ քաղաքացիներ են եղել


  
դիտումներ: 83

ՌԴ Չելյաբինսկի մարզում վթար է տեղի ունեցել: Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել բեռնատարին, հաղորդում է «Челябинский обзор»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 28-ի ուշ երեկոյան: Hyundai-ի 41-ամյա վարորդը փորձել է արգելված վայրում վազանց կատարել և դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի: Այդ ժամանակ էլ այն բախվել է բեռնատար ավտոմեքենային: Ճանապարհային պատահարի արդյունքում թեթև մարդատար մեքենայի վարորդը և ուղևորը վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել: Ճանապարհային ոստիկանության Չելյաբինսկի մարզային վարչությունից հայտնել են, որ Hyundai Sonata-ում Հայաստանի քաղաքացիների են եղել, իսկ բեռնատարը վարել է Բաշկիրիայի 39-ամյա բնակիչ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: