Հայերեն   English   Русский  

​Թրամփը դադարեցրել է Ուկրաինային տրվող ռազմական օգնությունը. Politico


  
դիտումներ: 157

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է վերանայել Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը: Այդ մասին հայտնում է Politico պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրին: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվել է, այս տարի ուկրաինական կողմը պետք է ստանար 250 միլիոն դոլար, իսկ վերանայման պահին հատկացված միջոցները սառեցվելու են: Թրամփի որոշումը պայմանավորված է նրանով, որ ցանկանում է համոզվել, որ դրանք լավագույն կերպով են օգտագործվում:

«Մենք լուրջ մտավախություններ ունենք այս կարևոր միջոցների սառեցման վերաբերյալ», - հայտարարել են ԱՄՆ Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին հանդիպում են անցկացնելու Վարշավայում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: