Հայերեն   English   Русский  

Շրջանառության մեջ կդրվի ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրինագծի լրամշակված տարբերակը


  
դիտումներ: 925

Ազգային ժողովում առաջիկա օրերին շրջանառության մեջ կդրվի աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենքի նախագծի լրամշակված տարբերակը:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

«Քիչ առաջ ԱԺ կրթության հանձնաժողովում ավարտվեց մեր աշխատանքային քննարկումը. առաջիկա օրերին շրջանառության մեջ կդրվի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի՝ դեռ ամիսներ առաջ ներկայացրած ՝ ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենքի նախագծի լրամշակված տարբերակը: Ակնկալում ենք, որ այս տարվա ընթացքում օրենքը կընդունվի, և արդեն 2020-2021 ուսումնական տարվանից աշխատող ուսանողները կկարողանան իրենց եկամտային հարկը որպես ուսման վարձ վճարել»,- գրել է Հայրապետյանը:

Նշենք, որ հունիսի 14-ին Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի,երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էտվել նախագծին: Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել նախագծին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: