Հայերեն   English   Русский  

Քեմալական գործիչը ֆաշիզմ է որակել քուրդ քաղաքապետների պաշտոնանկությունը


  
դիտումներ: 96

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺՀԿ) շարունակում է քննադատել թուրքական իշխանությունների կողմից ընդունված Վանի,

Մարդինի և Դիարբեքիրի քուրդ քաղաքապետների պաշտոնանկության որոշումը:

Այս անգամ CHP-ի Գեբզեյի շրջանային կառույցի ղեկավար Մուսա Յըլմազը Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) շրջանային կառույցի դիմաց ունեցած ելույթում հետևյալն է արձանագրել.

«HDP-ն մեր եղբայրական կուսակցությունն է: Յուրաքանչյուր պահի պատրաստ ենք նրանց կողքին լինելու և սատարելու: Այսուհետ կրկին հավաքվելու ենք ժողովրդավար ուժերի բոլոր միջոցառումներին»:

Քեմալական գործիչը Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետներին ժամանակավոր պաշտոնակատարներով փոխարինելու որոշումը ֆաշիզմ է որակել և հավելել, որ աջակցելու են պաշտոնանկ քաղաքապետներին:

Յըլմազը նշել է, որ իրենց կուսակցությունը և քրդամետ HDP-ն հեղափոխական ուժեր են:

Քեմալական գործչի խոսքերը խիստ քննադատության են արժանացել Թուրքիայի որոշ շրջանակներում: Մասնավորապես «Հայրենիք» (Vatan) կուսակցության Գեբզեի շրջանային կառույցի ղեկավարը արձագանքել է. «Անջատողական, ահաբեկչական կուսակցությունը չի կարող լինել Աթաթուրքի եղբայրը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: