Հայերեն   English   Русский  

Թրամփը չի բացառել Ռոուհանիի հետ հանդիպման հնարավորությունը


  
դիտումներ: 175

Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահի հետ G7 գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող համատեղ մամուլի ասուլիսի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է այն մասին, որ կարող է հանդիպում անցկացնել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Գրում է Russian.rt.com-ը:

Սակայն ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ դա կարող է տեղի ունենալ միայն «ճիշտ հանգամանքների պայմաններում»: Նա նաև ասել է, որ մոտ ապագայում դիվանագիտական հանդիպման անցկացումը հնարավոր է համարում:

«Եթե հանգամանքները ճիշտ լինեն, ես կհամաձայնվեի դրան», - ընդգծել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը հավելել է, որ չնայած այն հանգամանքին, որ ինքը անձամբ ծանոթ չէ Ռոուհանին, բայց նրան «գերազանց բանակցող» է համարում, իսկ իրանցիներին՝ «գերազանց մարդիկ»:

Թրամփը ենթադրել է, որ Իրանի իշխանությունները ցանկանում են «շտկել իրավիճակը», քանի որ պատժամիջոցները նրանց «սարսափելի վնաս են» հասցնում: Նա նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները չի կարող Իրանին թույլ տալ միջուկային զենք ունենալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: