Հայերեն   English   Русский  

Պենտագոնում պատմել են Թուրքիայի համար նախատեսված F-35- ի ճակատագրի մասին


  
դիտումներ: 140

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Պաշտպանության նախարարի գնումների և թիկունքային ապահովման հարցերով տեղակալ Էլեն Լորդը կիսվել է Թուրքիա առաքման համար նախատեսված հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների ճակատագրի մասին տեղեկություններով: Գրում է Gazeta.ru-ն:

Լորդը հայտարարել է, որ այդ հարցը ներկայումս քննարկման փուլում է:

Նրա խոսքերով՝ Պենտագոնը քննարկում է հետագա գործողությունների տարբեր տարբերակներ, որոնք կապված են ինքնաթիռների հետ, որոնք պաշտոնապես դեռևս համարվում են Թուրքիայի սեփականությունը:

Լորդը նաև նշել է, որ վերջականորեն Թուրքիային կարող են դուրս մղել F-35- ի ստեղծման ծրագրից մոտավորապես մեկ տարի անց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: