Հայերեն   English   Русский  

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Կիպրոս


  
դիտումներ: 248

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր՝ օգոստոսի 26-ին, Կիպրոսի նախագահի Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հրավերով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն՝ Նիկոսիայում անցկացվող Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով:

Այցի ընթացքում Զարեհ Սինանյանը կհանդիպի Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի, Արտերկրյա եւ հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի, Կիպրոսի ներկայացուցիչների պալատում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այցի ընթացքում Գլխավոր հանձնակատարը կմասնակցի Հայաստան-Կիպրոս երկկողմ, այնուհետ Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձեւաչափով սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ հանդիպմանը: Նախատեսվում է այց նաեւ «Մելքոնյան» կրթական հաստատություն:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի այցը կտեւի օգոստոսի 30-ը ներառյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: