Հայերեն   English   Русский  

​Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է Գյումրու զարգացման տեսլականը


  
դիտումներ: 275

Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է Գյումրու զարգացման տեսլականը


ՙԳյումրին այսօր մեկ խնդիր ունի՝ դառնալ Երևանին մրցակից՚, սա արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հայտարարությունն է: Շիրակի նախկին մարզպետ, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշում է՝ Հայաստանը կարող է զարգանալ միայն այդ պարագայում. ՙՄեկ քաղաքով երկիր չի կառուցվում՚:
Իսկ թե ինչ է հարկավոր Գյումրին մայրաքաղաքի մրցակից քաղաք դարձնելու համար նախարար Ցոլակյանը իր տեսլականն է ներկայացնում. ՙԱռաջին հերքին, հարկավոր է ուղղորդել ներդրողներին: Ամեն ինչ պետք է անել, որ Գյումրին զարգանա, հիմա այդ տեպմը շատ դանդաղ է: Գյումրեցիներն էլ մեծ դեր ունեն այս հարցում: Քանի որ Գյումրին նաև Հայաստանի այն քաղաքն է, որն իր մեջ պահում-պահպանում է 19-րդ դարն ամբողջությամբ, սա հազվագյուտ բան է Հայաստանի համար, պետք է նաև սրա վրա կառուցվի ամեն ինչ՚:
Ֆելիքս Ցոլակյանն համարում է՝ Գյումրին պետք է դառնա տուրիզմի կենտրոն, և պետք է քայլեր կատարվեն այդ գործընթացն արագացնելու համար: Նշում է՝ այսօր Գյումրին շատ է փոխվել, կառուցվել է նորը, փոխվել են մարդկանց տրամադրությունն ու բնավորությունը, բայց դա քիչ է:
- Իմ աչքի առաջ Գյումրին անընդհատ փոխվում է, ես ամեն գալուց մի նոր բան եմ տեսնում և ուրախանում եմ դրանից: Նաև հավատում եմ, որ էլ ավելի լավ է լինելու, - ասում է նախարար Ցոլակյանը:
Գյումրու օրվա կապակցությամբ շնորհավորելով գյումրեցիներին ու բոլորին, նախարարը հույս ունի՝ մոտ ապագայում կունենանք՝ արագ զարգացող և շատ մրցունակ քաղաք:
Հավելենք, որ օգոստոսի 25-ին հանրապետության երկրորդ քաղաքը նշում է իր տոնը: Միջոցառումներին բազմաթիվ հյուրեր են մասնակցում, այդ թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:






Մեկնաբանություններ - 1

agob.k     26.08.2019 hima helk unejog mart m injbes bidi havada feliksin asajnerun 2.dari a voj mi popohutyun je ygaj kagakum u hima yqaj a naharar ir qegj u sud hostumnerov hamozelu qmrejinerun payj ays avanaq feliks tog lav kidaqji vor qumrejiner iren nman abuch jen
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: