Հայերեն   English   Русский  

​Գյումրին իմ մանկության քաղաքն է. Նունե Եսայան


  
դիտումներ: 262

Հանրապետության առաջին երաժշտական դպրոցը 100 տարեկան է:

Գյումրու կենտրոնում գործող Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում Գյումրու օր տոնակատարությունների շրջանակներում տեղի ունեցավ նվերների հանձնման արարողություն: Երգչուհի Նունե Եսայանը երաժշտական դպրոցին նոր նվագարաններ էր բերել, որոնք ձեռք են բերվել երգչուհուն Գյումրիում տոնական համերգին ելույթ ունենալու համար տրամադրվելիք գումարով:

Երաժշտական գործիքները հենց երգչուհին էր հանձնում դպրոցին: Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը նշում է՝ նախաձեռնության միանալու առաջարկին Նունե Եսայանը պատասխանել է առանց մեկ վայրկյան իսկ մտածելու:

- Կոռեկտ և ճիշտ չէ հրապարակել բոլոր այն արտիստների անունները, կամ խոսել բանակցային գործընթացի, մենեջմենթի գործիքների կիրառման նրբությունների մասին, թե ինչպես հասանք տիկին Եսայանի հետ այս համաձայնությանը, ովքեր հրաժարվեցին, և ով միանգամից պատասխանեց այո: Բայց մի բան հստակ է, մարդը երբ գիտակցում երաժշտական գործի կարևորությունը, անվարան և առանց մտածելու ասում է այո և պատրաստ է Գյումրիում երգել անվճար, հանուն թիվ 1 երաժշտական դպրոցի բալիկների, - ասում է Լիլիթ Թովմասյանը:

Շարունակելով մշակույթի բաժնի պետի խոսքը և վերջին օրերին շահարկով խոսակցությունները, թե Նունե Եսայանը Գյումրի է եկել գումար աշխատելու համար, երգչուհին փակագծեր է բացում, երբեք Գյումրիում վճարվող համերգներ չի ունեցել: Շատ է եղել Գյումրիում, համերգներով նույնպես հաճախ է հանդես եկել, բայց դրանք բոլորը եղել են բարեգործական.

Նունե Եսայան

- Գյումրին իմ մանկության քաղաքն է, ես էստեղ շատ եմ եղռել, այստեղ ունեմ մորաքույրներ, բարեկամներ, ազգականներ, ընկերներ, և ամեն տարի ամռանը գալիս էի էստեղ հանգստանալու: Ընկերուհիներ ունեմ, որոնց հետ մտերիմ էինք դեռ մանկության տարիներից, ցավոք, նրանցից մեկը զոհվեց երկրաշարժին: Իսկ երբ արդեն բեմում էի իմ բոլոր այցելություններն այստեղ եղել են բարեգործական և այսդպես էլ պետք է լիներ: Կարծում եմ՝ բոլոր արվեստագետները, եթե գալիս են էստեղ, պետք է միայն ելույց ունենան ու վերջ, այլ ոչ թե գումար վաստակելու համար: Այս անգամ էլ առաջարկը Գյումրու օրվան նվիրված հրավերին, իհարկե,անմիջապես այո էր: Ես ասացի, ինձ գումար պետք չի, ես կերգեմ, բայց երբ Լիլիթ Թովմասյանից իմացա թե գումարն ինչ գեղեցիկ նախաձեռնության համար կարող ենք օգտագործել, ես շատ ուրախացա:

Նունե Եսայանը շուրջ մեկ ժամ ելույթ է ունենալու Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի հետ՝ քաղաքի տոնին գլխավոր համերգին: Երգչուհին նշում է՝ դա իր համար յուրակերպ հպարտություն է:
Հավելենք, որ օգոստոսի 25-ին Գյումրին 18-րդ անգամ պաշտոնապես նշում է քաղաքի տոնը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: