Հայերեն   English   Русский  

Forbes ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանիշը


  
դիտումներ: 1009

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանիշը: Գրում է Gazeta.ru-ն:

Վարկանիշի առաջին հորիզոնականում հայտնվել է Սկարլեթ Յոհանսոնը, որը անցած տարվա հունիսից վաստակել է 56 միլիոն դոլար: Նա գումարի մեծ մասը վաստակել է ՝ «Սև այրու» դերի շնորհիվ: Երկրորդ տեղը զբաղեցրել է կոլումբիացի և ամերիկացի դերասանուհի Սոֆիա Վերգարան, որը հայտնի է դարձել «Ամերիկյան ընտանիք» հեռուստասերիալում իր դերով, որի շնորհիվ վաստակել է 44,1 միլիոն դոլար, իսկ երրորդ տեղում հայտնվել է Ռիզ Ուիթերսփունը, ով վաստակել է 35 միլիոն դոլար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դուայեն Ջոնսոնը ամենաբարձր վարձատրվող դերասան է ճանաչվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: