Հայերեն   English   Русский  

​Թրամփը Մակրոնին իր լավ ընկեր է անվանել


  
դիտումներ: 350

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ֆրանսիական Բիարից G7- ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ժամանելիս, հայտարարել է, որ միշտ լավ հարաբերություններ է ունեցել Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ: Գրում է Gazeta.ru-ն:

Բացի այդ, նա հույս է հայտնել, որ երկրների ղեկավարները միջոցառման ընթացքում համաձայնության կգան մի շարք հարցերի շուրջ:

«Փաստորեն, ես և Էմանուելը շատ ընդհանուր բան ունենք: Մենք երկար ժամանակ է ընկերներ ենք», - ասել է Թրամփը:

Ամերիկացի առաջնորդի խոսքերով՝ չնայած որոշ տարաձայնություններին, նա և իր ֆրանսիացի գործընկերը լավ են հասկանում միմյանց և նույնիսկ առանձնահատուկ հարաբերություններ ունեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: