Հայերեն   English   Русский  

​Տուսկը G7-ը միասնության դժվար փորձություն է անվանել


  
դիտումներ: 347

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ G-7-ի կայանալիք գագաթնաժողովը միասնության և համերաշխության դժվար փորձություն է: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա կարծիքով՝ G7-ի նախորդ գագաթնաժողովի շրջանակներում խոշոր երկրների ղեկավարների համար դժվար է ընդհանուր լեզու գտնել, բայց նա հույս ունի, որ իրավիճակը կփոխվի դրական ուղղությամբ:

Պետք է նշել, որ ներկայումս Տուսկն արդեն ժամանել է Ֆրանսիա ՝ գագաթնաժողովին մասնակցելու համար:

Ճեպազրույցի ժամանակ նա նշել է, որ երկրների միջև առևտրային պատերազմները կարող են էլ ավելի խաթարել նրանց միջև վստահությանը:

Ավելի վաղ Տուսկն առաջարկել էր Ուկրաինային հրավիրել G7- ի հաջորդ գագաթնաժողովին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: