Հայերեն   English   Русский  

​Թեյլոր Սվիֆթը պատմել է իր քաղաքական համոզմունքների մասին


  
դիտումներ: 556

Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը խոսել է քաղաքականության վերաբերյալ իր դիրքորոշման մասին և արտահայտվել 2016 և 2020 թթ. երկրի նախագահի ընտրությունների մասին: Գրում է Gazeta.ru-ն:

Երգչուհին նշել է, որ չի ամաչում իր քաղաքական համոզմունքներից: Նա կարծում է, որ ժողովրդավարական երկիր պետք է ինքնուրույն որոշի, թե որ հարցերում պետք է համաձայնվել, ոչ ասել կամ վիճել: Սակայն, նրա կարծիքով, Թրամփը նույն կերպ չի կարծում:

Ինչպես շեշտել է Սվիֆթը, ինքն անհանգստացել թ, երբ 2016թ. անցկացվեցին ԱՄՆ նախագահական ընտրությունները, քանի որ այն ժամանակ «բոլոր կեղտոտ հնարքները օգտագործվեցին և գործեցին»:

Բացի այդ, աստղը խոստացել է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ընտրությունները հաջող լինեն:

Սվիֆթը կոտրեց իր քաղաքական լռությունը անցյալ տարվա հոկտեմբերին՝ 2018-ի միջանկյալ ընտրություններից առաջ:

Ավելի վաղ Թեյլոր Սվիֆթը 113 հազար դոլար էր փոխանցել ԼԳԲՏ համայնքին աջակցելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: