Հայերեն   English   Русский  

ՀՀ նախագահի հրամանագրով Վաղարշակ Հարությունյանին վերադարձվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը


  
դիտումներ: 86

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր հրամանագրով ուժը կորցրած է ճանաչել Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու հրամանագիրը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի «Վ. Վ. Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու մասին» ՆՀ-1135-Ա հրամանագիրը»,-ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը 2002 թ. հուլիսի 22-ին ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով զրկվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: