Հայերեն   English   Русский  

Սնդիկի հավելիչներով արտադրանքը փուլերով դուրս կբերվի շրջանառությունից. նախարարություն


  
դիտումներ: 42

Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի (լամպեր, ջերմաչափեր եւ այլն) շրջանառությունից փուլային դուրս բերման և հետագայում դրանց օգտագործումն արգելելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարության ներքո իրականացվում է դրամաշնորհային ծրագիր։

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ նախատեսված գործողությունների շրջանակներում կմշակվեն անհրաժեշտ իրավական հիմքերը, կանցկացվեն սնդիկի վնասակար ազդեցության վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացման միջոցառումներ։

Մեկնարկած աշխատանքների համատեքստում Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրս բերմանն աջակցելու համար» ծրագրի ղեկավար կոմիտեի անդրանիկ նիստը։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: