Հայերեն   English   Русский  

Կալիֆոռնիայի օդանավակայանում ինքնաթիռ է այրվել


  
դիտումներ: 189

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Օրովիլ քաղաքի օդանավակայանում Cessna Citation ինքնաթիռ է այրվել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է CBS Sacramento հեռուստաալիքը:

Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության տվյալներով՝ միջադեպի պահին ինքնաթիռում տաս մարդ է գտնվել:

Ըստ նախնական տեղեկությունների, օդանավն «անհայտ պատճառով է ընդհատել է թռիչքի իրականացումը», ինչը «հանգեցրել է թռիչքուղուց խոտի վրա ինքնաթիռի ընկնելուն»: Դրանից հետո օդանավը սկսել է այրվել:

Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Ավելի վաղ ԱՄՆ Նյու Յորք նահանգում Cessna 303 թեթև շարժիչով ինքնաթիռը բնակելի շենքի վրա էր ընկել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: