Հայերեն   English   Русский  

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով է հանդես եկել


  
դիտումներ: 162

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիոու Գուտերեշը կոչ է անում անդամ բոլոր երկրներին կրկնապատկել զինաթափմանն ուղղված ջանքերը: Այդ մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը: Գրում է Russian.rt.com-ը:

«Գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլոր անդամ երկրներին կրկնապատկել իրենց ջանքերը զինաթափման հարցերում», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Դյուժարիկի խոսքեր, ըորին լրագրողները խնդրել են պատասխանել այն հարցին, թե ինչպես Գուտերեշը կմեկնաբանի միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը լքելուց անմիջապես հետո Վաշինգթոնի կողմից թևավոր հրթիռի փորձարկումը:

Օգոստոսի 19-ին Պենտագոնը հայտարարեց միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրով արգելված թևավոր հրթիռի փորձարկման մասին: Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, նոր հրթիռի մշակումը սկսվել է փետրվարին:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Վաշինգթոնը պատրաստվել է հրթիռի փորձարկմանը նախքան պայմանագրի գործունեության դադարեցումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: