Հայերեն   English   Русский  

Պայքար և զրկանք. լեհերը Երկրորդ համաշխարհային պատերազմում


  
դիտումներ: 1126

Երևանում ԼՀ դեսպանությունը հրավիրում է II համաշխարհային պատերազմի բռնկման 80-ամյակին նվիրված` «Պայքար և զրկանք. լեհերը Երկրորդ համաշխարհային պատերազմում» խորագրով եզակի ցուցահանդեսին:

Բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին, ժամը 18.30 Հայաստանի նկարիչների միությունում (հասցե` Աբովյան փ. 16):

Ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար մինչև սեպտեմբերի 8-ը:

Այս ցուցահանդեսը տոտալիտարիզմի դեմ լեհական պայքարի, ազատության տենչի, մարդկային կյանքերի փրկության հերոսական գործողությունների, քաղաքացիական բնակիչության և զինվորների սխրանքների, զենքի եղբայրության և այլ երկրների ազատության համար պայքարի մասին է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: