Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում գերեվարված Արայիկ Ղազարյանի հարցը շարունակում է մտահոգության առարկա մնալ. ԱԳՆ


  
դիտումներ: 83

Այսօր՝ օգոստոսի 22-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ ադրբեջանական սահմանն անցած զինվոր Արայիկ Ղազարյանի հարցը շարունակում է մտահոգության առարկան լինել:

Մնացականյանը նշեց, որ այս պահի դրությամբ նորություն չկա, սակայն և Կարմիր խաչը և Պաշտպանության նախարարությունը և այլ կառույցներ անմիջական կապ ունեն այս խնդրի հետ: Նախարարի խոսքով՝ խնդիրը համակարգված մոտեցում է պահանջում:

Արտգործնախարարը շեշտեց, որ իր հանդիպումները Ադրբեջանի արտգործնախարարի հետ շարունակվում են:

«Բանակցային գործընթացը կանգ չի առել: Ադրբեջանի հետ օպերատիվ կապը բավականին կայուն է աշխատում», - եզրափակեց Մնացականյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: