Հայերեն   English   Русский  

ՃՏՊ Իսակովի պողոտայում. կան տուժածներ


  
դիտումներ: 73

Օգոստոսի 22-ին, ժամը 00:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու մոտակայքում, բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Մանվել Տ.) և «BMW» (վարորդ՝ Գոռ Վ.) մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Աշոտ Տ., ծնված 1964 թ. և Սառա Ղ., ծնված 1965 թ.) տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ անցնելով համապատասխան հետազոտություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: