Հայերեն   English   Русский  

Հրդեհ Արալեզ գյուղում


  
դիտումներ: 66

Օգոստոսի 21-ին, ժամը 16:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արալեզ գյուղի նախկին կոլտնտեսության շենքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արալեզ գյուղի Խանջյան փողոցի թիվ 6 հասցեում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:39-ին, մարվել՝ 18:41-ին:

Այրվել են կերաղացի տանիքը՝ մոտ 20 քմ, մոտ 150 հակ անասնակեր, խոտածածկույթ՝ մոտ 300 քմ և ջերմահարվել՝ 6 ծառ ու խաղողի 3 վազ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: