Հայերեն   English   Русский  

Քեթի Հոլմսը և Ջեյմի Ֆոքսը բաժանվել են


  
դիտումներ: 625

40-ամյա Քեթի Հոլմսը և 51-ամյա Ջեյմի Ֆոքսը այլևս միասին չեն: Ըստ աստղերին մոտ կանգնած աղբյուրի՝ աստղային զույգը վեց տարվա հարաբերություններից հետո որոշել է բաժանվել: Ավելին, Քեթիի և Ջեյմիի բաժանումը տեղի է ունեցել դեռևս մայիսի վերջին, սակայն այդ մասին միայն այժմ է հայտնի դարձել: Այնուամենայնիվ, դա զարմանալի չէ, քանի որ զույգը երբեք չի գովազդել իրենց անձնական կյանքը: Գրում է Gazeta.ru-ն:

Աստղերի բաժանման մասին լուրերը հայտնվել են այն բանից հետո, երբ նախօրեին դերասանին երգչուհի Սելա Ուեյվի հետ նկատել են Լոս Անջելեսի գիշերային ակումբներից մեկում: Աղբյուրի խոսքերով՝ Քեթին բառացիորեն հետևյալ կերպ է մեկնաբանել այդ տեղեկությունը. «Այն, ինչ անում է Ջեյմին, իր գործն է: Արդեն մի քանի ամիս շարունակ մենք միասին չենք»:

Հիշեցնենք, որ Քեթի Հոլմսի և Ջեյմի Ֆոքսի սիրավեպը սկսվել էր 2013 թ, Թոմ Քրուիզի հետ Հոլմսի ամուսնալուծությունից հետո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: