Հայերեն   English   Русский  

Մադուրոն հաստատել է, որ վենեսուելացի պաշտոնյաները բանակցություններ են վարում ԱՄՆ-ի հետ


  
դիտումներ: 163

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հաստատել է, որ վենեսուելացի պաշտոնյաները բանակցություններ են վարում Միացյալ Նահանգների հետ: Գրում է Russian.rt.com-ը:

Մադուրոն հավելել է, որ այդ բանակցությունները շարունակվում են արդեն մի քանի ամիս:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել էր, որ Վաշինգթոնը Վենեսուելայի ներկայացուցիչների հետ շատ բարձր մակարդակով բանակցություններ է վարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: