Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գարեգին Բ-ին՝ ծննդյան օրվա առթիվ


  
դիտումներ: 151

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։

Ուղերձում, մասնավորապես ասված է.

«Վեհափառ Տեր,

ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։

Կարեւորում եմ Ձեր դերը Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համագործակցության ամրապնդման գործում, ինչին նպաստում է նաեւ մեր համատեղ որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը։

Մեր ժողովրդի կյանքում մեծ կարեւորություն եւ դերակատարում ունի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին՝ հոգեւոր արժեքների ամրապնդման, ազգային ինքնության պահպանման առումով։ Եվ վստահ եմ՝ Դուք կշարունակեք այդ ուղղությամբ Ձեր արդյունավետ գործունեությունը։

Վեհափառ Տեր,

մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն և հաջողություններ հայրենանվեր առաքելության մեջ»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: