Հայերեն   English   Русский  

Քիանու Ռիվզը կնկարահանվի «Մատրիցա» ֆիլմի չորրորդ մասում


  
դիտումներ: 419

Variety ամսագրի փոխանցմամբ՝ ամերիկյան Warner Bros. կինոընկերությունը հաստատել է «Մատրիցա» ֆիլմի չորրորդ մասի նկարահանման մասին տարածված տեղեկությունը: Գրում է Russian.rt.com-ը:

«Մատրիցա» ֆիլմի չորրորդ մասի ռեժիսոր ու սցենարիստ կդառնա Լանա Վաչովսկին, իսկ Քիանու Ռիվզը և Քերի-Անն Մոսսը կմարմնավորեն Նեոյին և Տրինիտիին:

«Մենք աներևակայելիորեն ուրախ ենք Լանայի հետ «Մատրիցային» վերադառնալու կապակցությամբ: Նա իսկական երազատես է` եզակի և իսկական կինեմատոգրաֆիստ», - հայտարարել է կինոընկերության ղեկավար Թոբի Էմերիխը:

Ըստ որոշ տեղեկությունների, ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2020 թվականից:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մատրիցայի նոր մասի նկարահանումները կսկսվեն 2020թ. Չիկագոյում, իսկ ֆիլմի աշխատանքային վերնագիրը Project Ice Cream կլինի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: