Հայերեն   English   Русский  

ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին թշնամական քաղաքականության մեջ է մեղադրել


  
դիտումներ: 71

ԿԺԴՀ-ում Միացյալ Նահանգների քաղաքականությունը թշնամական են համարել և հայտարարել պատասխան միջոցների ընդունման անհրաժեշտության մասին: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով հյուսիսկորեական թերթերից մեկին: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվել է, որ աճող առճակատման և լարվածության պայմաններում հարաբերությունները չեն կարողանա բարելավվել: Որպես նման թշնամանքի օրինակ բերվել են Վաշինգթոնի և Սեուլի համատեղ զորավարժությունները: Դա Հյուսիսային Կորեային դրդել է «մշակել, փորձարկել և տեղակայել ազգային պաշտպանության համար անհրաժեշտ հզոր միջոցներ»:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեան նախազգուշացրել էր Հարավային Կորեային Միացյալ Նահանգների հետ համատեղ զորավարժությունների հետևանքների մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: