Հայերեն   English   Русский  

Եթե կառավարությունը չփոխեց խաղի կանոնները, վաղ թե ուշ հաշվելու ենք հերթական նախարարի միլիոնները. Արմեն Դարբինյան


  
դիտումներ: 80

Ընդհանուր առմամբ, իհարկե, պետք է գնալ հանքարդյունաբերության տեսակարար կշռի անընդհատ նվազման ճանապարհով՝ մինչեւ դրա զրոյացում: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Փոքր տարածք ունեցող երկրի համար ամեն մի մետր կարևոր է: Ամեն մի մետրը ծաղկացնել է պետք: Ագարակի, Քաջարանի համար առանձին replacement-ի ծրագրեր են պետք:

Ոլորտի մի քանի նախարար լիցենզիաների բաշխմամբ դոլարային միլիոնատերներ են դարձել: Եթե կառավարությունը չփոխեց խաղի կանոնները, վաղ թե ուշ հաշվելու ենք հերթական նախարարի միլիոնները: Ընդերքը ժողովրդի սեփականությունն է: Պետական բյուջեն ընդերքի մասհանումից պիտի տոկոս ստանա՝ ռոյալթի»:

Արմեն Դարբինյանը նաեւ նկատել է, որ հանքերի շահագործումը երկրում ոչ միայն էկոլոգիական խնդիր է. «Գործող օրենսդրությունը հատուկ ստեղծված է հանքերը իսպառ թալանելու համար: Ժողովրդին հրամցվել են ընդամենը «աշխատատեղ» եւ «աշխատավարձ» կեղծ արժեքները: Գերշահույթը մնացել է դրսերում, երկրի բյուջեն չի օգտվել ռոյալթի հարկից:

«Հայաստանը աղքատ երկիր է»- այս բարբաջանքի ներքո են հանքերը թալանել: Ամեն տեղ լաց են եղել, վիզները ծռել ու ողորմություն են խնդրել, աղքատ երկրի պատկեր են ձեւավորել: Մինչդեռ քառակուսի մետրին ընկնող հանքերի պարունակությամբ մենք ՀԱՐՈՒՍՏ երկիր են, կարելի է ասել նաեւ՝ ՀԱՆՔԱՅԻՆ երկիր ենք»:






Մեկնաբանություններ - 1

agob.k     21.08.2019 bar.armen minjev nikol u ir nman pogojayin koger u odaramol bornikner ji heranan voj m pan ji pohvir u ter aveli bidi vadana Gogovurtin vijaq
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: