Հայերեն   English   Русский  

Կալավանցի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական


  
դիտումներ: 130

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է իր խորհրդականի պաշտոնում:

«Ինչպես և պայմանավորվել էինք՝ Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական: Արդյունավետ աշխատանք եմ մաղթում»,-գրել է վարչապետը:

Ավելի վաղ՝ Կալավան համայնք այցելության ընթացքում, Նիկոլ Փաշինյանը գրել էր. «Կալավանի Ռոբերտ Ղուկասյանի հետ պայմանավորվեցինք, որ նա 1-2 ամսվա ընթացքում կավարտի ընթացիկ գործերը և կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական՝ Կալավանի փորձը Հայաստանի այլ գյուղերում տարածելու առաքելությամբ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: