Հայերեն   English   Русский  

«Մեկ Առողջություն» կոալիցիայի հայտարարությունը Ամուլսարի հարցի վերաբերյալ


  
դիտումներ: 121

Հայտարարություն Ամուլսարի հանքավայրի հնարավոր շահագործման մասին ՀՀ կառավարության դիրքորոշման և դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

«Մեկ Առողջություն» կոալիցիան իր տարակուսանքն է հայտնում Ամուլսարի հանքավայրի հնարավոր շահագործման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Անհանգստացած ենք, որ իշխանության գլուխ անցած քաղաքական ուժի դիրքորոշումը ըստ երևույթին կարող է լինել ի վնաս ՀՀ շրջակա միջավայրի և բնակչության առողջության և ի անտեսում ՀՀ ժողովրդի ցանկության և իրավունքի՝ ապրել անվնաս բնական միջավայրում:

«Մեկ Առողջություն» կոալիցիան դատապարտում է արտաքին քաղաքան ճնշման փորձերը ՀՀ կառավարության վրա և անընդունելի է համարում այն, որ ողջ պետական համակարգը, ներառյալ լիազոր մարմինները, այսօր լծվել են օտարեկրյա կազմակերպության շահերի պաշտպանության գործին, իսկ ՀՀ կառավարության առանձին անդամներ ու ՀՀ ԱԺ պատգամավորներ անթաքույց սատարում են այդ կազմակերպությանը:

«Մեկ Առողջություն» կոալիցիան ցավալի է համարում այն փաստը, որ ժողովրդի վստահությունը շահած քաղաքական ուժը այսքան կարճ ժամանակահատվածում ընդունեց նախորդ իշխանության կողմից որդեգրած «խաղի կանոնները» և մոռացավ ժողովրդին տրված իր գլխավոր խոստումն ու առաքելությունը՝ անվերապահորեն ծառայել ժողովրդի շահերին և նպաստել համընդհանուր բարօրությանը:

«Մեկ Առողջություն» կոալիցիան իր աջակցությունն է հայտնում Գնդեվազի, Ջերմուկի բնակչությանը և բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր ոտքի են կանգնել պաշտպանելու անվնաս բնական միջավայրում ապրելու իրենց իրավունքը և և կոչ անում ՀՀ իշխանությանը գործել բացառապես ՀՀ հանրային կարիքների և շահերի գիտակցմամբ և չտրվել արտաքին քաղաքական ճնշումներին՝ հավատարիմ մնալով համամարդկային արժեքներին, գործել թափանցիկ և չմոլորեցնել հանրությանը` օգտվելով խնդրի առանձնահատկություններից:

«Մեկ Առողջություն» կոալիցիա





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: