Հայերեն   English   Русский  

Մաքգրեգորը՝ ժամանակակից ոճի կուռքի մասին


  
դիտումներ: 273

Բացարձակ մարտական մրցաշարի (UFC) նախկին չեմպիոն իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը բարձրաձայնել է այն աստղի անունը, ում իր կարծիքով ոճի ժամանակակից կուռք է համարում: Գրում է Gazeta.ru-ն:

Այսպիսով, խառը ոճի մարտիկը նշել է Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի անունը:

«Կարծում եմ, որ Բեքհեմը արժանի է «ոճի կուռք» կոչմանը: Նա տղամարդկանց նորաձևության առաջնորդներից է: Նա դրեց այն ոճի սկիզբը, որը կրում է և ինքը,և ես: Ես շփվել եմ նրա հետ: Նա ինձ ուղարկեց այն հագուստները, որոնք ներկայումս գտնվում են իմ գրասենյակում: Քույրս գնել է նրա կնոջ՝ Վիկտորյա Բեքհեմի նորաձևության տան զգեստը, իսկ ես նրա հագուստներից գնել եմ դստերս մկրտության համար: Կարծում եմ, որ Դևիդից կարելի է ոգեշնչվել: Չնայած ինձ համար ծնողներս եղել և մնում են ոճի գլխավոր կուռքերտը», - GQ ամսագիրը մեջբերում է իռլանդացի մարզիկի խոսքերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: