Հայերեն   English   Русский  

Հոնկոնգում դանակով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա


  
դիտումներ: 90

RTHK ռադիոկայանի փոխանցմամբ՝ դանակով զինված տղամարդը Հոնկոնգում հարձակվել է մարդկանց վրա: Գրում է Gazeta.ru-ն:

Հարձակման արդյունքում երեք մարդ վիրավորվել է: Տուժածներից մեկը ծանր վիճակում է գտնվում:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ցեն Քվան Օ-ի շրջանում:

Ոստիկանությունը որոնում է հանցագործին, որի դրդապատճառները դեռևս հայտնի չեն: Ըստ որոշ տեղեկությունների՝ հարձակումը կարող էր տեղի ունենալ քաղաքական դրդապատճառներով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերմանիայի երկաթուղային կայարանում դանակով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: