Հայերեն   English   Русский  

Վա֊յ...քոռանամ ես, էս մեր երիտասարդ նախարարին ի՞նչ պատահեց. Արման Աբովյանը՝ Ռուստամ Բադասյանի հայտարարության մասին


  
դիտումներ: 103

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հայտարարությանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ:

«Վա֊յ...քոռանամ ես, էս մեր երիտասարդ նախարարին ի՞նչ պատահեց, ինչո՞ւ է այսքան հուզված ))) դե ինչ, Ամուլսարի դարդը մի կողմից, տխրահռչակ ապազգային Ստամբուլյան կոնվենցիայի "«ռեկլամ անողները» մյուս կողմից։

Հիմա տեսեք` ինչ է կատարվում։ Երիտասարդ նախարարը, չգիտես` ինչու, (իսկ, իրականում, լավ էլ հասկանալի է, թե ինչու) առաջ է քաշում մի թեզ , որը բացահայտ նշված չէ Կոնվենցիայի տեքստում։Քաշում է և ինքն էլ հերքում։

Բրավո՜, այս ի՜նչ լուրջ վերլուծություն է) :Կրկնեմ ևս մեկ անգամ, որ Ստամբուլյան կոնվենցիան, իրականում, ՈՉ Մի ԿԱՊ չունի կանանց և երեխաների հանդեպ բռնության կանխարգելման հետ, սա միջազգային պարտավորություն է, որի իսկական նպատակները շատ և շատ տարբերվում են նույնիսկ փաստաթղթի անվանումից։ Ուրեմն, հաշվի առնելով այս ամենը, Ձեր թույլատվությամբ մի երկու պահ ընդգծեմ։

1-Ըստ էության, երիտասարդ նախարարը չի կարողացել ընկալել փաստաթղթի մեջ տեղ գտած քողարկված «պռադվինուտի» դրույթները։

2-Կամ հարգարժան նախարարը ծանոթ չէ Կոնվենցիայի բուն տեքստին։

3-Կամ էլ նախարարը միտումնավոր զբաղված է պրիմիտիվ մանիպուլյացիաներով։

Ես, իհարկե, չեմ ուզում հավատալ, որ երիտասարդ չինովնիկը միտումնավոր մոլորեցնում է հասարակությանը))))), այդ իսկ պատճառով, ես խոստանում են, որ եթե այնուամենայնիվ Ստամբուլյան կոնվենցիան հայտնվի ԱԺ-ում, ես անձամբ պատիվ կունենամ մեր արդարադատության երիտասարդ նախարարին կետ առ կետ, բառ առ բառ, ստորակետ առ ստորակետ մատով ցույց տալ Ստամբուլյան կոնվենցիայի բոլոր այն քողարկված դրույթները, որոնք արդարադատության նախարարը մինչև հիմա չի տեսել կամ չի հասկացել»,-գրել է Աբովյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: