Հայերեն   English   Русский  

Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից 6 անձ բերման է ենթարկվել


  
դիտումներ: 77

Ազգային ժողովի մոտ Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո 6 անձ է բերվել ոստիկանություն։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Քաղաքացիները ոստիկանություն են բերվել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ ոստիկանի օրինականպահանջը չկատարելու համար։

Հիշեցնենք, որ Ամուլսարի շահագործման դեմ պայքարող ակտիվիստները փորձել էին փակել Բաղրամյան պողոտան, ինչից հետո միջադեպ էր տեղի ունեցել նրանց եւ ոստիկանների միջեւ: Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիների հետ քննարկել է Ամուլսարի հանքի շահագործման հարցը, որին մասնակցել են նաեւ բնապահպաններ: Այդ հանդիպումից հետո վարչապետը նույն հարցով հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: