Հայերեն   English   Русский  

Իրանական Grace 1 լցանավը լքել է Ջիբրալթարը


  
դիտումներ: 163

GBC News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ջիբրալթարի իշխանությունների կողմից կալանավորված իրանական նավթով բեռնված Գրեյս 1 լցանավը բարձրացրել է խարիսխը և Պիրենեյան թերակղզու հարավային մասում լքել բրիտանական տարածքը: Գրում է Gazeta.ru-ն:

Կորպորացիայի տվյալներով՝ լցանավը կարողացել է լքել Ջիբրալթարը այդ ջրերում անցկացրած 46 օրից հետո:

«Նախկին Grace 1-ը լքում է [տարածքը]», - նշվել է զեկույցում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջիբրալթարում ազատ արձակված լցանավը նավահանգիստը կլքի նոր անունով:

Ջիբրալթարի նավահանգստի ներկայացուցիչները ոստիկանության և բրիտանական նավատորմի թագավորական ծովայինների հետ միասին հուլիսի 4-ին վաղ առավոտյան զավթել էին անմշակ նավթով լցանավը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: