Հայերեն   English   Русский  

Թրամփն Իրանին խորհուրդ է տվել չհարձակվել ԱՄՆ նավերի վրա


  
դիտումներ: 73

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրանական կողմը լավ կանի հեռու մնա ամերիկյան նավերից: Գրում է Gazeta.ru-ն:

Թրամփի խոսքերով ՝ մինչ այդ Իրանը հեռու է մնացել երկրի նավերից, և ինքը խստորեն խորհուրդ է տալիս ապագայում ևս նույն կերպ վարվել:

ԱՄՆ նախագահը նաև կարծում է, որ իրանական կողմը ցանկանում է ԱՄՆ-ի հետ զրուցել երկրի լցանավի մասին, որը կալանավորվել էին Ջիբրալթարում, բայց չգիտի, թե ինչպես սկսել երկխոսությունը:

«Իրանը չգիտի ինչպես սկսել [բանակցությունները], քանի որ նրանք հպարտ ժողովուրդ են», - ասել է Թրամփը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջիբրալթարի իշխանությունների կողմից զավթված իրանական Grace 1 լցանավն այլ անունով կուղևորվի Միջերկրական ծով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: