Հայերեն   English   Русский  

Խոշոր հրդեհ է բռնկվել Ողջաբերդի մոտակայքում․մարման աշխատանքներին ավելի քան 100 բնակիչ է մասնակցել


  
դիտումներ: 37

Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 18-ին, ժամը 17:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ արտակարգ իրավիճակների արագ արձագանքման խումբը:

Անհրաժեշտությունից ելնելով դեպքի վայր է մեկնել Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից եւս երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է 14 հա խոտածածկ տարածք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:16-ին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Գեղադիր գյուղից 60 բնակիչ, իսկ Ողջաբերդ գյուղից՝ 50-ը

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: