Հայերեն   English   Русский  

Առողջապահության նախարարությունը պարզաբանել է մամուլի հրապարակումը


  
դիտումներ: 437

Անդրադառնալով մամուլում հրապարակված «Երևանի “Քանաքեռ-Զեյթուն” բժշկական կենտրոնի աշխատակիցներին աշխատավարձերը չեն վճարում. դիմում են նախարարին» նյութին, պետք է նշել, որ տվյալ կենտրոնը քաղաքապետարանի ենթակայության տակ է և կոնցեսիոն կառավարման է հանձնված մասնավոր ընկերությանը։

Այն, ինչ կապում է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնին և առողջապահության նախարարությանը՝ դա պետական պատվերով իրականացվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց կնքված պայմանագիրն է, որի համաձայն մատուցած ծառայությունների դիմաց կենտրոնը ստացել է սահմանված կարգով ֆինանսական միջոցներ՝ ամսական կտրվածքով։

Միաժամանակ պետք է նշել, որ նախարարի կողմից հաստատված է պետական պատվերի շրջանակներում ծառայությունների դիմաց բժիշկների, բուժքույրերի աշխատավարձի վարձատրման չափորոշիչները։

Պետք է փաստել, որ նախարարության կողմից ֆինանսական միջոցները փոխանցվել են ժամանակին և ուշացումները որևէ կապ չունեն նախարարության հետ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: