Հայերեն   English   Русский  

Օդեսայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 8 մարդ է զոհվել


  
դիտումներ: 302

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացրել է Օդեսայի հյուրանոցներից մեկում հրդեհի մասին: Այդ մասին հայտնէ գերատեսչության կայքը: Գրում է Gazeta.ru-ն:

Ծառայության տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել օգոստոսի 16-17-ի լույս 2-ի գիշերը Tokyo Star հյուրանոցում: Այն սկսվել է շենքի երկրորդ հարկում և տարածվել հազար քառ. մ տարածքի վրա:

«Հրդեհի հետևանքով ութ մարդ զոհվել է, 10-ը վիրավորվել», - նշվել է հայտարարության մեջ:

Նշվում է, որ հրդեհի վերացման աշխատանքներին ներգրավվել է 65 փրկարար, ինչպես նաև 13 միավոր տեխնիկա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: