Հայերեն   English   Русский  

«Վարպետների քաղաք»-ում օգոստոսի 25-ը անակնկալներով լի է լինելու


  
դիտումներ: 448

«Քաղաքի օրվա» ամենասպասված միջոցառումը Շիրազի փողոցի բացումն է լինելու։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը` անդրադառնալով Գյումրու օրվան նվիրված միջոցառումներին:

Գյումրիին նվիրված «Վարպետների քաղաք» խորագիրը կրող միջոցառման շրջանակներում օգոստոսի 25-ին՝ ժամը 11:00-ից սկսած բացօթյա միջոցառումներ կանցկացվեն քաղաքի տարբեր հատվածներում՝ տոնական համերգներ, ցուցադրություններ, տիկնիկային ներկայացում և այլն:

Օրվա ամենասպասված միջոցառումներից մեկը՝ «Շիրազի» փողոցի բացումն է: Այս մասին լրագրողներին ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Մինչ այդ կվերացվեն փողոցի բոլոր թերություններն ու այն շատ գեղեցիկ ու հիմնանորոգված կհանձնվի բնակիչներին»,-ասաց նա։ Ավելի ուշ, նույն փողոցում, գյումրեցի վարպետները կներկայանան իրենց արհեստներով ու արվեստով:

Տոնական օրը յուրովի կներկայանան նաև քաղաքի թանգարանները, իսկ 17:00-23:00 տեղի կունենա տոնական համերգ՝ գյումրեցի ու հրավիրված երգիչ-երգչուհիների կատարմամբ:

Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն մայրաքաղաքից մասնակցել միջոցառմանը, Սամվել Բալասանյանը վստահեցնում է, նրանց համար լուծված է տեղափոխման խնդիրը: «Պայմանավորվել ենք «Հարավ-կովկասյան երկաթուղիներ»-ի հետ՝ այդ օրը 2 գնացք է գալու՝ 11:00-ին և մեկ ժամ անց, իսկ երեկոյան վերադարձը՝ 23:30, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ցանկություն կունենան տեսնել հրավառությունը, դա կարողանան անել»,-նշեց քաղաքապետը:

Նորաբաց Շիրազի փողոցում գյումրեցի վարպետները կներկայանան իրենց արհեստներով ու արվեստով: Տոնական օրը յուրովի կներկայանան նաև քաղաքի թանգարանները, իսկ ժամը 17։00-23:00 տեղի կունենա տոնական համերգ՝ գյումրեցի ու հրավիրված երգիչ-երգչուհիների կատարմամբ: Համերգին ելույթ կունենան նաև հայտնի երգչուհիներ Նունե Եսայանն ու Իվետա Մուկուչյանը:

Հաշվի առնելով Նունե Եսայանի անվան շուրջ հնչող մեղադրանքները, թե նա մեկ միլիոն դրամ է պահանջել ելույթ ունենալու համար` քաղաքապետը լրագրողներին ասեց. «Եսայանն ինքն է ցանկություն հայտնել ելույթ ունենալ Գյումրիում, ու այդ մասին ինձ տեղեկացրել է մեր մշակույթի բաժինը:

Ի դեպ, այդ ելույթի ողջ հասույթը Նունե Եսայանը նվիրելու է քաղաքի թիվ 1 երաժշտական դպրոցին՝ երաժշտական գործիքներ գնելու համար»:

«Քաղաքի օր» միջոցառմանը խոստացել է ներկա գտնվել նաև ՀՀ վարչապետը: Ի դեպ, քաղաքապետը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին՝ օրեր առաջ Գյումրին այդպես հրաշալի ներկայացնելու համար: Լրագրողների այն հարցին, թե վարչապետի «գովազդն» ի՞նչ արդյունք է ունեցել, քաղաքապետը վստահեցրեց՝ ավելացել է զբոսաշրջիկների թիվը:

Սամվել Բալասանյանը վստահեցնում է` մայրաքաղաքից միջոցառմանը մասնակցել ցանկացողների համար լուծված է տեղափոխման խնդիրը:

«Պայմանավորվել ենք «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի հետ՝ այդ օրը 2 գնացք է գալու՝ ժամը 11:00-ին և մեկ ժամ անց, իսկ երեկոյան վերադարձը 23:30, որպեսզի նրանք, ովքեր ցանկություն ունեն տեսնել հրավառությունը, կարողանան անել դա: Այնպես, որ եկե՛ք ու վայելե՛ք»,-նշեց քաղաքապետը:

Ավելացնեք, որ միջոցառումների անցկացման համար հատկացվել է 8 մլն դրամ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: