Հայերեն   English   Русский  

Դատավորները արտահերթ ժողով են գումարել. օրակարգում ԲԴԽ անդամի ընտրության հարցն է. ուղիղ


  
դիտումներ: 99

Այսօր՝ օգոստոսի 16-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում մեկնարկել է Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը, որի ընթացքում պետք է ընտրվի Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ: Նշենք, որ Հայաստանում ներկայումս կա գործող 234 դատավոր։

Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրությունն ընթանալու է 5 դատավորների միջև. նրանք են՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Սուրեն Անտոնյանը, Մամիկոն Դրմեյանը, Գոռ Հակոբյանը, Ստեփան Միքայելյանը, Տիգրան Պետրոսյանը:

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղն առաջացել էր այն բանցի հետո, երբ Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը մեծ աղմուկից հետո ԲԴԽ անդամ ընտրվելուց և մի քանի օր պաշտոնավարելուց հետո հրաժարական էր տվել։ Ներկայումս ԲԴԽ–ում թափուր է մեկ դատավոր և մեկ իրավաբան–գիտնական անդամի տեղ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: