Հայերեն   English   Русский  

ՃՏՊ Այնթափ գյուղում. կա տուժած


  
դիտումներ: 54

Օգոստոսի 15-ին, ժամը 16:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղում` Արտաշատյան խճուղում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Այնթապ գյուղի Արտաշատյան խճուղու տներից մեկի մոտակայքում բախվել են «Վազ 2106» (վարորդ՝ Սարգիս Կ., ծնված 1985 թ.) և «BMW» (վարորդ՝ Գրիգոր Տ., ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Սարգիս Կ.-ը տեղափոխվել է Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: