Հայերեն   English   Русский  

Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահին


  
դիտումներ: 265

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին եւ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել տարիներ ի վեր կազմակերպության կողմից կատարված աշխատանքի համար եւ կարեւորել Ամերիկայի հայկական համագումարի՝ համահայկական օրակարգի հարցերը բարձրաձայնելուն ուղղված գործունեությունը:

Վան Գրիգորյանը փոխվարչապետին ներկայացրել է կազմակերպության առկա ծրագրերը եւ արդեն իսկ ուրվագծված հետագա քայլերը:

Այնուհետեւ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի զարգացման ռազմավարության առանցքային գաղափարների եւ երկրում նախատեսված բարեփոխումների հիմնական ուղղությունների շուրջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: