Հայերեն   English   Русский  

Ստեղծագործական հունձքն ու վաստակը հոբելյանական դիմապատկերում. Վաղարշակ Ղորխմազյան


  
դիտումներ: 711

«Հայաստան» պարբերականի գլխավոր խմբագիր, գրող-հրապարակախոս, ՀՀ վաստակավոր լրագրող, ռազմածովագիրների միջազգային միության անդամ Տիգրան Նիկողոսյանին երկար տարիներ եմ ճանաչում:

Շատ անգամ եմ առիթներ ունեցել ունկնդրելու համամարդկային և համազգային խնդիրների մասին նրա մահոգիչ խոսքը, դաստիրակության նրա յուրատիպ դեղատոմսերը, ընտանիքի մասին նրա օրինակելի մտորումները, ծնողապաշտության նրա բանաձևերը: Նաև առիթներ եմ ունեցել ընթերցողի հետ խոհերս կիսելու նրա հեղինակած գրքերի մասին: Եվ ահա երևանյան տապը միանգամից ցրվեց, երբ ձեռքս առա նրա «Կածաններ, արահետներ, ճամփաներ» գիրքը՝ «Հին օրերի բարեկամությամբ և բացվող օրվա հավատով» հոգեցունց ընծայագրով /ժողովածուն լույս է տեսել հեղինակի 65-ամյակի առթիվ/: Երբ արդեն ծանոթացել եմ գրքին, պատրաստ եմ հավաստելու, որ այն ոչ միայն արժանի ինքնանվեր է, այլ նվեր ընթերցողին, նվեր մեծն Հովհաննես Թումանյանի, Կոմիտասի /ոչ միայն…/ հոբելյաններին:

Ըստ Տիգրանի երեք բան հնարավոր չէ խլել մարդուց. հայրանունը, հիշողությունը, սերը: Համաձայն եմ, բայց և խոնավացող աչքերով բարձրաձայնում եմ գրքի անվանաթերթի վերին մասում զետեղված «Բարու և սիրո մոլորակում մշտական տեղ ունենալու պատվին արժանացած տկինոջս՝ Անահիտ Ղազարյանին, սիրով և գնահատանքով» սիրո և ցավի նրա անձնական բացիկը: Իսկ ինքը «Ցավի և սիրո բացիկներ» /2016թ./ գրքի համար 2019թ արժանացել է Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակին: Նա «Ինձ տուր քո ցավը» /1998թ., արժանացել է Հայաստանի գրողների միության «Սիմոն Սիմոնյանի անվան մրցանակին»/ գրքով էլ կիսում է ժողովրդի վիշտը կապված 1998թ. աղետալի երկրաշարժի հետ: Ժամանակին կարդացել և հուզվել եմ նրա «Քեզ հետ և առանց քեզ» /2000թ./ և «Ճակատագրի ճամփաներով» /2006թ./ գրքերը:

Հարգելի ընթերցող, չկարծես, թե Տիգրան Նիկողոսյանը միայն ցավի մասին է գրում: Պարզապես նրա համար ուրիշի ցավ չկա, նրա համար հայրենիքը մեծ ու փոքր չի լինում, նրա համար հայը հավերժ է, Հայաստանը՝ դրախտավայր: Այդ մասին են «Կանաչ առու» /1997թ./, «Նորագավիթ» /1999թ./, «…Եվ մի գյուղ՝ անունը Սարուխան» /2016թ./ գրքերը: Նա երկու անգամ /2012թ., 2017թ./ մեզ է ներկայացրել «Մարիամ իշխանուհի» պատմավավերագրական գիրքը; Իմ ընթերցողական սեղանին իր մշտական տեղը ունի Տիգրան Նիկողոսյանի յուրատիպ խրատանին՝ «Յոթ զրույց ամենակարևորի մասին» /2010թ./:

Հույսի ժպիտ ունի հեղինակը և հումորի նուրբ զգացողություն: Հայրենի եզերքը նրա խոհերում, նաև կատակներում է արժևորվում /«Իրական դեպքեր բայազետցիների կյանքից» /2016թ./ :

Ձեռքբերումների , գնահատականների ու պարգևների մասին Տիգրան Նիկողոսյանը չի սիրում խոսել, բայց «Գրոհեցինք, նվաճեցինք» վերնագրված իր առաջին հրապարակումով բացվող այս ժողովածուն ներկայացնում է նրա համառոտ կենսամատենագիտությունը՝ նաև այդ ընդգրկուրմոբ

  • Գրախոսություններ, հանդիպումներ, կարծիքներ, գրություններ, նամակներ, - խոսքը գրականագետներինն է, գործընկերներինը և ոչ միայն …

Հպարտությամբ արձանագրում եմ, որ նաև իմ խոսքը կա այս գրքի էջերում, դրանցից մեկը՝ «Ճանաչենք Տիգրան Նիկողոսյանին» /«Անկախ» շաբաթաբթրթ, 2010թ. Թիվ 3 /:

  • «Այս բաժինն էլ այսպես», - վերնագրված է գրքի վերջին բաժինը: Իսկ թե ինչո՞ւ, թողնում եմ ընթերցողին…

Տիգրան Նիկողոսյանը հեղինակ է հարյուրավոր հրապարակախոսական և այլ բնույթի հոդվածների: Բազմաթիվ գրքերի կազմող, առաջաբանների հեղինակ խմբագիր է /Ցանկը ժողովածուի 252-254-րդ էջերում/: Նրա մասին կա գրքերում /254-րդ էջ/:

«Կարծիքներ, արահետներ, ճամփաներ» ժողովածուն ամբարում է նրա հրատարակած գրքերի շապիկները, նաև լուսանկարների հուշագրավ փնջեր, սրբացած մասունքներ …

Հոբելյանական դիմապատկերում է Տիգրան Նիկողոսյանի ստեղծագործական հունձքն ու վաստակը: Մնացյալը թողնելով ընթերցողներին, նրանց համար ուզում եմ բարձրաձայնել վերը հիշատակված գրքերից մեկի շապիկին զետեղված Տիգրան Նիկողոսյանի խոսքը «…Ժպիտը դեմքիդ, բաժակը ձեռքիդ, հումորը շուրթիդ թող լինի, սիրելի հայրենակից»: Իսկ որպես շնորհավորանք ու գնահատանք «Գրական վաստակի համար» ՀԳՄ մեդալի արժանացած ընկերոջս՝ Տիգրան Նիկողոսյանի համար ուզում եմ մեկ անգամ էլ բարձրաձայնել մեր համընկերոջ, երջանկահիշատակ Ալբերտ Փարսադանյանի բանաստեղծական արտացոլանքը.

Կարևոր է, որ աշխարհը

Քո սուրբ տունն ես դու համարում

Եվ նրան ՝ քո՛ լինելիությամբ

Գեղեցկություն ես գումարում:

Վաղարշակ Ղորխմազյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: