Հայերեն   English   Русский  

Ձերբակալվել է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության գլխավոր հաշվապահը


  
դիտումներ: 230

Երեկ ձերբակալվել է նաև «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության գլխավոր հաշվապահ Արմեն Խանամիրյանը: Տեղեկությունը հաստատում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Քննչական կոմիտեում ծանր հանցագորությունների քննության բաժնում առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում է հաշվապահը ձերբակալվել

Խոսքը փաստաթղթերի կեղծմանն ու խարդախությանն է վերաբերում:

Հիշեցնենք, որ երեկ հայտնել էինք, որ ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության սեփականատերերից Ալիկ Զաքարյանը և «Էլիպս» ընկերության հաշվապահ Սահականույշ Սահակյանը:

Հավելենք, որ «Սեքյուրիթի Դրիմ»-ն այն ընկերությունն է, որը սպասարկում է Հայաստանի ավտոճանապարհներին տեղադրված արագաչափ և տեսանկարահանող սարքերը: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Երևան քաղաքի քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանությության կողմից՝ ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից։ Նախորդ տարի՝ 2018 թվականին, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունը բացահայտել էր, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը պետությանը պատճառել է 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամի վնաս:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: